211652_close_icon
views-count6484 դիտում article-date 13:48 09-01-2018

Էդմոն Մարուքյանը Բագրատաշենի խնդրին առնչվող հարցով դիմել է վարչապետին և ՏՄՊՊՀ նախագահին

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Բագրատաշենի խնդրին առնչվող գրությամբ դիմել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ու ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին: Է, Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր առավոտյան գրություններ եմ ուղարկել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին՝ պահանջելով լուծել Բագրատաշենի անցակետում հունվարի 4-ից մոտ 40 ապահովագրողների կողմից բարձրացված, սակայն դեռ որևէ լուծում չստացած խնդրին։ Հարցը, մասնավորապես, կայանում է նրանում, որ մաքսատանն ապահովագրական գործունեություն ծավալող բոլոր ընկերությունները հավասարապես վարձակալությամբ տարածքներ են ստացել անցակետից դուրս, մինչդեռ նախորդ ամսվանից մի ընկերություն ստացել է առավելություն մյուսների նկատմամբ և իր գործունեությունն այժմ իրականացնում է անցակետի տարածքում։ Այսպիսով խախտվել են հավասարության և ազատ տնտեսական մրցակցության սկզբունքները, ինչպես նաև այդ 40 ապահովագրողների իրավունքները։ Վարչապետին ուղղված գրությամբ առաջարկել եմ հանձնարարել ՊԵԿ-ի նախագահին՝ սեղմ ժամկետում լուծել Բագրատաշենի մաքսակետում ապահովագրական գործունեություն ծավալող սուբյեկտների կողմից արդարացիորեն բարձրացված խնդիրը՝ մաքսակետի տարածքից հանելով «Թոփ-Սփին» ՍՊ ընկերության գրասենյակն ու նրան վարձակալության համար տարածք տրամադրելով այլ ապահովագրական ընկերությունների հետ հավասար պայմաններով և միևնույն վայրում։ ՏՄՊՊՀ նախագահին իմ կողմից առաջարկվել է իրականացնել հանձնաժողովին օրենքով վերապահված լիազորությունները՝ հարուցել վարչական վարույթ, իրականացնել ուսումնասիրություն՝ Բագրատաշենի մաքսակետում ապահովագրական գործունեություն ծավալող սուբյեկտների կողմից բարձրացված խնդրին արդարացի լուծում տալու համար»։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/04/1086122/]հայտնել էինք[/url], որ հունվարի 4-ին արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Տավուշի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Բագրատաշենի անցակետի մոտ հավաքվել էին ապահովագրական ընկերությունների 4 տասնյակից ավելի ներկայացուցիչներ, ովքեր անցակետի հարակից տարածքում գործունեություն են ծավալում՝ հավասար պայմանների սկզբունքով։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք արդարացիորեն բարձրաձայնել էին, որ օրենքը պետք է լինի հավասար՝ բոլորի համար և որևէ մեկի համար չպետք է լինեն արտոնություններ։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում վերջիններս պատմել էին, որ 2017 թվականի դեկտեմբերի 12-ին ՊԵԿ-ի հայտարարած գույքի վարձակալության տրամադրման աճուրդում 10 տարի ժամկետով, ամսական 25.000 ՀՀ դրամ վարձավճարով վարձակալության իրավունք էր ձեռք բերել (Արձանագրություն N 1040 ՎԱ-2) «Թոփ-Սփին» ՍՊԸ-ն, սակայն ընկերությունը ապահովագրական գործունեություն էր ծավալում ոչ թե անցակետից դուրս, այլ նրա տարածքում՝ զրկելով մնացածին պահովագրական գործունեության բոլոր հնարավորություններից։ Լուսանկարը՝ Էդիկ Սիմոնյանի

Նմանատիպ նյութեր