Էդմոն Մարուքյանը հարցմամբ դիմել է ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին
ՀՀ ԱԺ Լուսավոր հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարցմամբ դիմել է ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին։ Ադ մասին Մարուքյանը հայտնել է ֆեյսբուքյան գրառման մեջ.
«Սիրելի՛ քաղաքացիներ,
Տեղեկացնում եմ, հարցմամբ դիմել եմ ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին՝ խնդրելով՝
1) տրամադրել զանգվածային լրատվության այն միջոցների ցանկը, ում հանձնաժողովի կողմից ուղարկվել է հարցաշար՝ իրենց կողմից տրամադրվող գովազդային և այլ ծառայությունների վերաբերյալ՝ պահանջելով ներկայացնել մեկ տարվա ընթացքում երբևէ գովազդ տրամադրած կազմակերպությունների ցանկը, «Google Analytics»-ի դիտումների տվյալները.
2) հայտնել, թե ինչ սկզբունքով են ընտրվել այդ լրատվամիջոցները.
3) պարզաբանել այդ ուսումնասիրության նպատակ(ներ)ը։
Հանձնաժողովի պատասխանն ստանալուն պես, այն ևս կհրապարակվի ամբողջական տեսքով»։