122274 դիտում
10:39 09-01-2018
Արարատի մարզում «Ջերմուկ ՇԻՆ» ՓԲԸ-ի տնօրենը BMW X5-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը 27 մետր շպրտվել է. նա տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունվարի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Ջերմուկ քաղաքի բնակիչ, 56-ամյա Կորյուն Ստեփանյանը իր վարած BMW X5 մակնիշի 777 TV 07 համարանիշի ավտոմեքենայով Մեղրի-Երևան ավտոճանապարհի 337-րդ կմ հատվածում՝ Արարատի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել դեռևս ինքնությունը չպարզված 60-70 տարեկան տղամարդու:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինս տեղում մահացել է:
Վարորդը ահազանգել է 1-03 բժշկական կենտրոն, այնուհետև Ճանապարհային Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սևան Քոչարյանի և Ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Համլետ Ղամբարյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրի տեղազննության ժամանակ պարզվեց, որ վրաերթի ենթարկվածը 27 մետր շպրտվել էր:
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Ահարոն Սաֆարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն, ենթարկվել բժշկական փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Կ. Ստեփանյանը աշխատում է «Ջերմուկ ՇԻՆ» ՓԲԸ-ում՝ որպես տնօրեն:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12706 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ