211652_close_icon
views-count12172 դիտում article-date 22:00 08-01-2018

Օդեսայի նավահանգիստ է ժամանել 56 «Տամագավկ» թևավոր հրթիռներով ամերիկյան ականակիրը

Այսօր՝ հունվարի 8-ին, առավոտյան Օդեսայի նավահանգստում կառանվել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Carney Էսկադրային ականակիրը: Այս մասին հայտնում է TACC-ը: Աղբյուրը մանրամասնում է, որ էսկադրային ականակիրը դարձել է ՆԱՏՕ-ի առաջին նավը, որը Օդեսա է այցելել 2018թ.-ին: ԱՄՆ ռազմածովային ուժերի 6-րդ նավատորմի հրամանատարությունը հայտնել է, որ նավի այցի նպատակը ծովում անվտանգության ապահովմանն ուղղված գործողությունների անցկացումն է: Նշվում է նաև, որ ականակիրը հագեցած է «Տամագավկ» տիպի 56 թևավոր հրթիռներով:

Նմանատիպ նյութեր