47897 դիտում
20:16 05-01-2018
Խոշոր չափի գողություն Դիլիջանում. տանտերը, վերադառնալով ամանորյա հանգստից, տունը հայտնաբերել է թալանված. գողացել են մի քանի միլիոնի ոսկյա, արծաթյա զարդեր ու դրամ
Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Սաղաթելյանի որոշմամբ առանձնապես խոշոր չափի գողության փատով հարուցվել է քրեական գործ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշայնը, նշված քրգործը հարուցվել է Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի բնակիչ, 59-ամյա Գոհար Թորոսյանի դիմումի փաստով:
Վերջինս երեկ՝ հունվարի 4-ին, Ոստիկանության Դիլիջանի բաժին հայտնել է, որ անցյալ տարվա դեկտեմբերի 29-ի 19:00-ից մինչև այս տարվա հունվարի 4-ի ժամը 10:30-ն ընկած ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք, օգտվելով այն հանգամանքից, որ տանը մարդ չկա, առաջին հարկի ննջասենյակի մուտքի դուռը կոտրել են և մտել ներս:
Գ.Թորոսյանը հայտնել է, որ ննջասենյակում դրված թախտայի միջից գողացցել են ոսկյա և արծաթյա զարդեր, 3 մլն 480 հազար դրամ, ինչպես նաև իր հարևանուհուն՝ 63-ամյա Մելանյա Հարությունյանին պատկանող ոսկյա զարդերը, 300 հազար դրամ և 300 ԱՄՆ դոլար:
Ըստ Գ. Թորոսյանի հայտարարության՝ իրենց պատճառվել է 4 մլն 700 հազար դրամի նյութական վնաս:
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունն ու քննչականն բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին և գողունը հայտնաբերելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2083 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)