Մոսկվայի օդանավակայաններում եղանակային վատ պայմանների պատճառով 40 չվերթ է հետաձգվել
Մոսկվայի Վնուկովո, Շերեմետևո և Դոմոդեդովո օդանավակայաններում եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով 40 չվերթ է հետաձգվել, ևս 6-ը Դոմոդեդովոյում չեղարկվել:
Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները՝ վկայակոչելով «Яндекс.Расписание»-ի տվյալները:
Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ ձյան տեղումները վաղը նույնպես կշարունակվեն: