211652_close_icon

Եղանակային վատ պայմանների պատճառով Մոսկվայից Երևան թռիչքներ են հետաձգվել

views-count16633 դիտում article-date 14:15 28-12-2016
Անբարենպաստ եղանակի պատճառով Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել է 29 ավիաչվերթ, ևս մի քանիսը հետաձգվել են։ Հետաձգվել են Մոսկվայից դեպի Երևան և հակառակ ուղղություններով ևս մի քանի թռիչքներ։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքից: Ավելի վղ gazeta.ru կայքը գրել էր, որ «Դոմոդեդովո» օդանավակայանում չեղյալ է հայտարարվել 7 չվերթ, ևս 7-ը հետաձգվել է։ «Շերեմետևոյում» չեղարկվել է 22 չվերթ, 6-ը՝ հետաձգվել։ Պատճառը Մոսկվայում սպասվելիք ձյունն ու մառախլապատ եղանակն է: «Վնուկովո» օդանավակայանի չվացուցակում փոփոխություններ չեն գրանցվել։

Նմանատիպ նյութեր