Ռուսաստանի և Եգիպտոսի միջև ավիահաղորդակցությունը վերականգնվել է
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել Եգիպտոսի հետ օդային հաղորդակցությունը վերականգնելու մասին։ Փաստաթուղթը հրապարակվել է ՌԴ իրավական տեղեկատվության պորտալում, հաղորդում է Ria Novosti-ն։
Հրամանը ուժի մեջ է մտել 2017 թվականի դեկտեմբերի 30-ից, ստորագրման նույն օրը։
Հիշեցնենք, որ երկու երկրների միջև ավիահաղորդակցությունը դադարեցվել էր 2015 թվականի նոյեմբերին այն բանից հետո, երբ եգիպտական Շարմ-էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող ուղևորատար օդանավը ահաբեկիչները պայթեցրին։ Զոհվել էին օդանավում գտնվող բոլոր 224 մարդիկ։