Պուտինը Եգիպտոսի նախագահի հետ քննարկել է ավիահաղորդակցությունը վերականգնելու հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում քննարկվել է սիրիական հակամարտությունը և մի շարք այլ հարցեր ևս: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամլո ծառայությունը:
ՌԴ նախագահը հիշեցրել է Եգիպտոսի իր գործընկերոջը, որ հրադադարի ապահովման պայմանները առանցքային գործոն է հանդիսանում ներքին հումանիտար իրավիճակի կայունացման հարցում:
Բացի այդ, նշվել է Եգիպտոս ռուսական չվերթների վերականգնման հարցը, ինչպես նաև տուրիստական փոխանակումները: