ՌԴ կառավարությունը հերքում է Եգիպտոսի հետ ավիահաղորդակցությունը մի քանի տարով դադարեցնելու մասին լուրերը
Ռուսական իշխանությունները հերքել են Եգիպտոսի հետ ավիահաղորդակցությունը մի քանի տարով դադարեցնելու մասին տեղեկությունները, հաղորդում է Tass գործակալությունը:
ՌԴ փոխվարչապետ ԱՐկադի Դվորկովիչի մամուլի քարտուղար Ալիա Սամիգուլլինան նշել է, որ ներկա պահին կոնկրետ –ամկետ չկա սահմանված:
Նշենք, որ երեկվանից ռուսական ԶԼՄ-ները լուրեր են տարածում այն մասին, թե A321 օդանավի կործանման հետ կապված՝ Ռուսաստանը կարող է մի քանի տարով արգելել ռուսական ավիափոխադրողներին թռչել դեպի Եգիպտոս: