211652_close_icon
views-count9885 դիտում article-date 16:04 04-01-2018

Արքայազն Հարրիի ամուսնությունը կարող է Մեծ Բրիտանիային 700 մլն դոլար ապահովել

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրի և նրա ընտրյալ Մեգան Մարքլի ամուսնությունը կարող է թագավորությանը բերել 700 մլն դոլարի եկամուտ։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Brand Finance ընկերությանը։ Փորձագետները կանխատեսում են, որ այս գարնանը Մեծ Բրիտանիա կայցելի առնվազն 350 հազար զբոսաշրջիկ, որպեսզի ականատես լինի զույգի ամուսնական արարողությանը։ Բացի այդ, մոտ 272 մլն դոլար եկամուտ կլինի տուրիզմի ոլորտից՝ հյուրանոցներ, տրանսպորտ։ Եվս մի քանի միլիոն դոլար կստացվի գովազդներից և այլն։ Հիշեցնենք, որ ամուսնությունը տեղի է ունենալու մայիսի 19-ին, Վինդզորյան պալատի Սուրբ Գեորգի եկեղեցում։ Այն համարվում է թագավորական ընտանիքի եկեղեցին։

Նմանատիպ նյութեր