Հայտնի է դարձել, թե որտեղ տեղի կունենա արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի պսակադրությունը
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը կամուսնանան 2018 թվականի մայիսին, Վինձորում։ Այդ մասին հայտնել է Քենսինգթոնյան պալատը։
Վինձորի ամրոցի Սուրբ Գեորգի եկեղեցում տեղի կունենա նրանց պսակադրությունը։
Հիշեցնենք, որ նախօրեին զույգը հայտարարեց նշանադրության մասին և հենց նույն օրն էլ նրանց լուսանկարները՝ որպես հարսնացու և փեսացու, հայտնվեցին պաշտոնական էջերում։
Երեկոյան նրանք հեռուստատեսային մեծ հարցազրույց տվեցին, որի ժամանակ էլ պատմեցին իրենց առաջին հանդիպման, ամուսնության առաջարկի, ադամանդե մեծ մատանու և ապագա պլանների մասին /36-ամյա ամերիկուհի Մեգանը կհրաժարվի դերասանուհու իր կարիերայից/։
Ամուսնությունից հետո զույգը Եղիսաբեթ Երկրորդ թագուհու կողմից կստանա նոր տիտղոս. ամենայն հավանականությամբ նրանք կկոչվեն դուքս և դքսուհի, սակայն շշուկներ կան, որ Հարրին չի ցանկանում հրաժարվել արքայազնի իր տիտղոսից։