Լիահույս եմ, որ եկող տարին կդառնա նորանոր հաջողությունների յուրօրինակ խորհրդանիշ. Կարապետ Գուլոյան
Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ու անձամբ իմ կողմից ջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
2017 թվականը հիմնականում ամփոփում ենք տարբեր ոլորտներում գրանցված դրական զարգացումներով և ձեռքբերումներով:
Անցնող տարվա ընթացքում, պետական համակողմանի աջակցության արդյունքում, բնականոն կերպով կյանքի են կոչվել մարզի զարգացման ռազմավարության դրույթները՝ դրական լիցքեր հաղորդելով մարզային ենթակառուցվածքների գործունեությանը, համայնքներում իրականացվող աշխատանքների արդիականացմանն ու կատարելագործմանը:
Այս ամենով հանդերձ պետք է նշենք նաև, որ արդեն իսկ մշակվել են հաջորդ տարվա համար նախատեսված ծրագրերը և իրականացվելիք նախաձեռնությունների հիմնական նպատակը լինելու է մարզային բոլոր գործընթացների արդյունավետ կազմակերպումը:
Ցանկանանք, որ 2018 թվականը լինի առաջընթացի, նպատակների և ցանկությունների իրականացման արգասաբեր տարի:
Լիահույս եմ, որ եկող տարին կդառնա նորանոր հաջողությունների յուրօրինակ խորհրդանիշ` հաստատուն տեղ ունենալով հայ ժողովրդի պատմության նշանակալի էջերի շարքում:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Հարգանքով
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ Կ. ԳՈՒԼՈՅԱՆ