«Ռոբինզոն Կրուզոն», «Փոքրիկ իշխանը» գրքերն արգելվել են Թուրքական բանտում
Դիարբեքիրի փակ ռեժիմի բանտերից մեկում արգելվել են մի շարք գրքեր, որոնք ուղարկվել են այդ կալանավայրում ազատազրկման մեջ գտնվող Մահսում Քոյունին: Հաղորդում է [url=https://armenpress.am/arm/news/917955/turqakan-bantum-anvtangutyan-nkatarumnerov-argelvel.html]«Արմենպրեսը»[/url], հղու անելով թուրքական T24-ին:
Ուշագրավ է, որ արգելված գրքերի շարքում են նաև «Ռոբինզոն Կրուզոն», «Փոքրիկ իշխանը», «Ալի Բաբան և 40 ավազակները», «Փիթեր Փենը», «Թոմ Սոյերը»:
Բանտի տնօրինությունը գրքերը կալանավորվածին չտրամադրելու հիմնավորում է նշել այն, թե դրանք կարող են «վտանգի ենթարկել բանտի անվտանգությունը»: