211652_close_icon
views-count2404 դիտում article-date 16:15 04-02-2015

47-ամյա Իշխանը ոտքերով եւ ձեռքերով ծեծել է կնոջն ու անչափահաս որդուն

47-ամյա Իշխան Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իր տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ՝ Ալվարդ Հովհաննիսյանի հետ, որի ընթացքում ծեծի է ենթարկել նրան, դիտավորությամբ ոտքերով և ձեռքերով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին: Օրեր անց՝ կրկին իր տանը, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ՝ Ալվարդ Հովհաննիսյանի և անչափահաս որդու՝ Գագիկ Հովհաննիսյանի հետ, որի ընթացքում ծեծի է ենթարկել նրանց, դիտավորությամբ ոտքերով և ձեռքերով հարվածներ է հասցրել վերջիններիս մարմնի տարբեր մասերին: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Մասիսի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր