211652_close_icon
views-count18625 դիտում article-date 09:04 28-12-2017

Հայաստանի «Կենտրոն» Ա.Ա.Կ.Ֆ կողմից կազմակերպված Գ. Ֆունակոշիի անվան 4-րդ միջակումբային սուպեր գավաթի ժամանակ առաջին անգամ ցուցադրվեց տեսահոլովակ՝ ավանդական կարատեի մարզիչների մասնակցությամբ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս տարվա Դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ Հայաստանի «Կենտրոն» Ա.Ա.Կ.Ֆ կողմից կազմակերպված Գ. Ֆունակոշիի անվան 4-րդ միջակումբային սուպեր գավաթ, որը տարեց տարի ավելացնում է իր մասնակիցների քանակը: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Ավանդական կարատեի ֆեդերացիայի նախագահ՝ Սուրեն Մաթևոսյանը, Երևանի քաղաքապետի խորհրդական` Գոռ Վարդանյանը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ` Վարդան Դանղյանը, վարչական շրջանների սպորտային ոլորտի պատասխանատուներ և այլ հյուրեր: Պատվավոր հյուրերին հանձնվեցին շնորհակալագրեր: Վարչական շրջանի ղեկավարի և «Քեթրին» ՀԿ-ի կողմից մարզիկները ստացան մարզագույք: Միջոցառմանը մասնակցեցին 350 մարզիկ մարզուհիներ,որոնք ցուցադրական ելույթով հանդես եկան միջոցառման բացման արարողության ժամանակ: Մրցաշարը նախատոնական էր , խրախուսական և ոգևորող: Մրցաշարի վերջում մարզիկները պարգևատրվեցին նվերներով: Այս միջոցառումը յուրահատուկ էր, քանի որ մրցաշարի ժամանակ առաջին անգամ ցուցադրվեց տեսահոլովակ ՝ ավանդական կարատեի մարզիչների մասնակցությամբ, որը մեծ ոգևորություն առաջացրեց ներկաների մոտ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր