39126 դիտում
19:34 27-12-2017
Քննարկվել են ավտոմեքենաների վրա գազաբալոնների տեղադրման և շահագործման անվտանգությանն ուղղված օրենսդրական փոփոխությունների փաթեթը
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են սեղմված բնական կամ նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման ուղղությամբ նախատեսվող օրենսդրական փոփոխությունները:
Զեկուցվել է, որ նախագծերով առաջարկվող փոփոխությունները միտված են սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումերի տեղադրման, բալոնների պարբերական վկայագրման գործընթացի, սպառողների իրավունքների պաշտպանության, ծառայությունների որակի բարձրացման, նրանց նկատմամբ պատշաճ հսկողության իրականացմանը:
Առաջարկվում է ՀՀ կառավարությանն օրենքով տալ լիազորություն՝ սահմանելու սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և բալոնների պարբերական վկայագրման կարգը և նշված գործունեություններն իրականացնող կազմակերպությունների արտադրական բազաներին և ինժեներատեխնիկական անձնակազմերի որակավորմանը ներկայացվող պահանջները: Սահմանվելու են վերահսկողական մեխանիզմներ՝ վարչական պատասխանատվության ենթարկելով սահմանված պահանջերը խախտողներին:
Կարեն Կարապետյանն ընդգծել է այս ոլորտում օրենսդրական փոփոխությունների իրականացումը և կարևորել, որ օրինագծերի փաթեթով սկզբունքորեն բարձրացվում է գազաբալոնների տեղադրման և շահագործման անվտանգության մակարդակը:
Նմանատիպ նյութեր
7069 դիտում
14:44 10-11-2017
Կառավարությունում քննարկվել է գազալցակայանների գործունեության օրենսդրական փոփոխությունների փաթեթը
1005 դիտում
18:48 03-12-2014
Հայաստանի` ԵՏՄ անդամակցությանն ընդառաջ. գործարարներին ներկայացվել է օրենսդրական փոփոխությունների փաթեթը
1329 դիտում
17:16 29-06-2022
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը փորձարկել է տրանսպորտային միջոցների գազաբալոնների տեղադրման, վկայագրման նոր ստուգաթերթը
Այս բաժնից
805 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
667 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
463 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը