211652_close_icon
views-count52920 դիտում article-date 23:18 26-12-2017

«ՎՏԲ- Հայաստան բանկի» վարկային մասնագետի եղբոր արկածները՝ Երևանում. պարզվել է՝ ոչ մի ավազակային հարձակում տեղի չի ունեցել. 12 մլն դրամը նա պարտվել է «Տոտո»-ում

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել Երևան քաղաքի Նոր Նորքի 8-րդ զանգվածի բնակիչ, 26-ամյա Լևոն Բաղդասարյանի դիմումի կապակցությամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ դեկտեմբերի 25-ին, ժամը 21:30-ի սահմաններոմ Լ..Բաղդասարյանը Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգել է, որ ինքը եղբորը խնդրել է, որպեսզի նա 12 մլն դրամ բերի իր աշխատանքի վայր, սակայն Դավիթ Բեկի փողոցում եղբոր ավտոմեքենան դիմացից և հետևից անծանոթ անձինք շրջափկել են, հափշտակել են նրա մոտ եղած գումարը, կոտրել ավտոմեքենան և ծեծի ենթարկել եղբորը: Նույն օրը ժամը 23:00-ի սահմաններում Լ. Բաղդասարյանի եղբայրը՝ 40-ամյա Գևորգ Բաղդասարյանը հրավիրվել է Ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ խոստովանել է, որ իրենից գումար չեն հափշտակել, որևէ մեկի կողմից ծեծի չի ենթարկվել, չի հետապնդվել և ավտոմեքենան չեն կոտրել: Նա հայտնել է նաև, որ նշված 12 մլն դրամը հոկտեմբերից ինքը «Տոտո» բուքմեյքերական կայքում խաղադրույքներ է արել և «տանուլ տվել»: Նա պատճառաբանել է, որ այդ ամենը ինքը հորինել է, որպեսզի ընտանիքի անդամները իրականությունը չիմանան: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Լ. Բաղդասարյանը աշխատում է «ՎՏԲ- Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերությունում՝ որպես վարկային մասնագետ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր