Մակեդոնիայի մայրաքաղաքում ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը մասնակցել «Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ» կազմակերպության համաժողովին
Նախկին Հարավսլավիայի մաս կասմող Մակեդոնիայի Հանրապետությունան մայրաքաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ (European Democrat Students) կազմակերպության՝ «Երկխոսության դերը ուժեղ հասարակությունների ձևավորման գործում» խորագիրը կրող համաժողովը։
Հայաստանի հանրապետական կուսակցությունը համաժողովին ներկայացրել է ՀՀԿ ԵԿ անդամ, EDS-ի մարդու իրավունքների հանձնաժողովի համանախագահ Աննա Օհանյանը։
Համաժողովի ընթացքում քննարկվել են ԵՄ ընդլայնման հեռանկարների, խոսքի ազատության , ազատ մամուլի և կեղծ լուրերի, որակյալ կառավարմանն առնչվող հարցեր, ինչպես նաև երիտասարդների դերը այս համատեքստում քաղաքականության մշակման գործում:
Տեղի է ունեցել նաև Եվրոպայի ժողովրդական կուսակցության ուսանողական կազմակերպության՝ Եվրոպայի ժողովրդավար ուսանողների խորհրդի նիստը, որի ընթացքում կայացել են փոխնախագահների արտահերթ ընտրություններ։