50177 դիտում
09:45 24-12-2017
Արտակարգ դեպք Շիրակի մարզում. Գյումրիում ընտանիքի 8 անդամներ, որից 2-ը՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոցներ
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, թունավորման դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 01:50-ի սահմաններում Գյումրի քաղաքի 1-03 շտապօգնության ծառայությունից Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ շմոլ գազից թունավորման նախանշաններով հերթապահ խումբը Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխել Լալայան փողոցի թիվ 109 տան բնակիչների:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Գյումրու բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվել 68-ամյա Վարդիթեր, 44-ամյա Անահիտ, 27-ամյա Սմբատ, 25-ամյա Հռիփսիմե, 22-ամյա Աբրահամ և 19-ամյա Գայանե Սիմոնյանները, իսկ 7-ամյա Նաիրա և 6-ամյա Ամալյա Սիմոնյանները տեղափոխվել են Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց:
Թե ինչպես են շմոլ գազի հետևանքով ընտանիքի անդամները թունավորվել՝ պարզ կլինի մի շարք փորձաքննություններից հետո:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
26838 դիտում
09:24 25-10-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ ընտանիքի 8 անդամներ, որոնցից 5-ն անչափահասներ են, տեղափոխվել են հիվանդանոց