5598 դիտում
11:06 22-12-2017
Լյուստրացիան մաքրազարդում է, պետականորեն գործած հանցանքների չկրկնելու երաշխիքներ ստեղծում. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. ««Լյուստրացիա» բառն ունի իր բուն իմաստը` «մաքրազարդում», պետականորեն գործած հանցանքների ընդունում և դրանք չկրկնելու երաշխիքների ստեղծում: Լյուստրացիայի մեղմ, զուտ բարոյական պատասխանատվություն ենթադրող տարբերակը գուցեև ընդունելի է: Կարծր տարբերակը, երբ մենք փորձում ենք «հաշիվներ մաքրել»՝ միմյանց ինչ-ինչ բաների մեջ մեղադրելով, ինձ թվում է, ավելորդ լարում է առաջացնում հասարակության մեջ: Ռուսաստանը, ինչպես հայտնի է, մերժում է անգամ մեղմ տարբերակը, և ներկայումս այդ երկրի Անվտանգության դաշնային ծառայության պետը բացահայտորեն արդարացնում է ստալինյան բռնաճնշումները, որոնց զոհ դարձան միլիոնավոր անմեղ մարդիկ: Այսինքն՝ ըստ ժամանակակից Ռուսաստանի անվտանգության ղեկավարի, այդ միլիոնավոր գնդակահարված կամ «Գուլագում» խոշտանգված մարդիկ իսկապես արտասահմանյան լրտեսներ էին, «տրոցկիստներ» և վնասարարներ: Չի՛ ստացվում Ռուսաստանում խաչ քաշել անցյալի չարագործությունների վրա: Ցավալի է, բայց դա, ի վերջո, իրենց գործն է:
Բայց «լյուստրացիա» բառն ունի նաև այլ իմաստներ: Հայկական ֆեյսբուքում, օրինակ, «լյուստրացիա անել» նշանակում է բացահայտել հասարակության մեջ «բարեկամների» և «թշնամիների»: Այդ «բացահայտման» ամենապարզունակ ձևը հետևյալն է: Գրում ես մի «ստատուս», որը որևէ բարձրաստիճան պաշտոնյայի հասցեին թունդ հայհոյանք է պարունակում, և ավելացնում ես՝ ով որ տակը «խաչ» դրեց, «պայքարող տեսակ է» և «ապագա պայծառ Հայաստանի կերտող», ով չդրեց՝ «ռեժիմի սպասարկու է»: Եվ հետո, երբ մեկնաբանությունների «պատկառելի» պաշար է հավաքվում, եզրակացնում է՝ «ահա ձեզ բնական լյուստրացիա»: Այնինչ այն՝ իրական լյուստրացիան, կոչված է ոչ թե բաժանել, այլ միավորել մարդկանց՝ անցյալի մեղքերից մաքրելով:
«Լյուստրացիա» բառն իր ծագումնաբանությամբ լուսավոր, պայծառ բան է նշանակում: Այն կապ չունի մարդկանց մթին բնազդների հետ»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1357 դիտում
14:30 20-01-2024
Մենք Ադրբեջանից ակնկալում ենք երաշխիքներ և պատրաստ ենք տալ երաշխիքներ. Նիկոլ Փաշինյան
3654 դիտում
23:20 03-06-2021
Նախկինում բոլոր գործած սխալները ուղղելի են, իսկ այս իշխանության գործած սխալները՝ անդառնալի. Արթուր Վանեցյան
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը