Ժոզե Մոուրինյո. Իմ խաղացողներից ոմանք չէին ցանկանում գրասենյակ մտնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Անգլիական լիգայի գավաթի 1/4 եզրափակիչում «Բրիսթոլից» կրած պարտությունը (1:2):
«Նրանց բախտը մի փոքր բերեց, բայց նրանք խելահեղորեն էին պայքարում, որպեսզի հաջողակ լինեն: Մենք երկու անգամ հարվածեցինք դարպասաձողին:
Սակայն «Բրիսթոլը» գերազանց էր խաղում: Նրանք այնպես էին պայքարում, կարծես սա նրանց ամբողջ կյանքի խաղն էր: Միգուցե, հենց այդպես էլ կար:
Առաջին խաղակեսում մեզ չէր բավականացնում ինտենսիվությունը, որն ուներ մրցակիցը: Դա իմ խաղացողների համար պարզապես ևս մեկ օր էր գրասենյակում և նրանցից ոմանք նույնիսկ չէին ցանկանում օֆիս մտնել», ասել է Մոուրինյոն: