Ժոզե Մոուրինյո. Այն, ինչ անում է Գվարդիոլան, ինձ թույլ չէին տա
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր կարծիքն է հայտնել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի քաղաքական հայացքների վերաբերյալ:
Գվարդիոլան մի քանի անգամ մամուլի ասուլիսներին հայտնվել էր կրծքին դեղին ժապավեն կապած՝ դրանով իր զորակցությունը հայտնելով կատալոնական քաղբանտարկյալներին:
«Եթե կանոնները նման բան թույլ են տալիս, ապա նա ազատ քաղաքացի է: Սակայն խիստ կասկածում եմ, որ խաղադաշտում թույլատրված են նմանատիպ քաղաքական ժեստերը:
Չեմ կարծում, որ ինձ նման բան թույլ տային», ասել է Մոուրինյոն: