2777 դիտում
19:38 21-12-2017
Իրականացավ ևս մեկ երազանք․ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը հանձնեց 27-րդ սոցիալական բնակարանը
Գյումրիի Տրդատ Ճարտարապետի 10-դ շենքի 7-րդ բնակարանի դուռը մեր առջև բացում է ժպտերես տանտիկին Արսինե Ալեքյանը: Հոկտեմբեր ամսին նրան տեղեկացրել էին, որ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը պատրաստվում է սոցիալական բնակարան տրամադրել իրենց: Այսօր արդեն ընտանիքը տեղափոխվել է նոր բնակարան: «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ ընտանիքը սկսում է իր նոր կյանք՝ նոր բնակարանում:
Ալեքյանների բնակարանը ձեռք է բերվել Գյումրի համայնքի ղեկավարի և աշխատակազմի և հիմնադրամի այլ նվիրատուների նվիրաբերած միջոցների, ինչպես նաև Վարդան Բադալյանի և «Շերամ» անսամբլի, Արևիկ Թանաշյանի և «Հայկական զարդանախշեր» պարի համույթի բարեգործական համերգների, «Ի՞նչ-որտե՞ղ-ե՞րբ» բարեգործական ինտելեկտուալ խաղի արդյունքում կուտակված միջոցների շնորհիվ:
«Սա այս տարվա ընթացքում հիմնադրամի կողմից հանձնվող վերջին սոցիալական բնակարանն է»,- իր խոսքում նշեց հիմնադրամի գործադիր տնօրեն Ղարիբ Հարությունյանը:
Բնակարանի հանձնմանը ներկա էր նաև օպերային երգչուհի Արևիկ Թանաշեանը:
Շատ ուրախ եմ, որ իմ մասնակցությունն եմ ունեցել և լուման ներդրել այս բարի գործում,- նշեց հայտնի երգչուհին, ով ներկաների տրամդրությունը արձրացրեց իր կատարումով:
Արսինեն նշում է՝ ինքը և իր երեք զավալները, որոնց հետ ապրելու է նոր բնակարանում, երջանիկ են, որ այս Ամանորը կդիմավորեն իրենց բնակարանում: Նա մաղթում է՝ թող բոլոր ընտանիքներն ապահով տանիքի ներքո դիմավորեն Նոր տարին և Սուրբ ծնունդը:
«Ես կուզենամ որ Գյումրիում ոչ մի տնակ չմնա: Տնակներում ապրող ընտանիքները եթե անգամ մի օր շուտ դուրս գան իրենց տնակներից, դա մեծ հրաշք կլինի»,- ասում է Արսինեն:
Հիմնադրամի գործադիր տնօրենի հավաստմամբ՝ կառույցի նպատակը հնարավորինս շատ ընտանիքների բնակարանով ապահովելն է, հետևաբար և հնարավորինս շատ տնակներ ապամոնտաժելը:
«Եթե գյումրեցիները, մեր հայրենակիցներն ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում միանան Գյումրին տնակներից ազատելուն ուղղված մեր գործունեությանը, ապա մինչև երկրաշարժի 30-ամյա տարելիցը մեզ կհաջողվի մեծ առաջընթաց արձանագրել մեր առաքելության իրականացման ճանապարհին»,- նշում է Հարությունյանը:
Նմանատիպ նյութեր
1358 դիտում
18:22 14-10-2015
Գյումրու քաղաքապետը ներկայացրել է «Գյումրին առանց տնակների» ծրագիրը
Այս բաժնից
709 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
727 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»