8050 դիտում
14:47 21-12-2017
Մեկնարկել է «Երևան Սիթի Տուր» տոնական երթուղին
«Նոր տարին՝ Երևանում 2018» միջոցառումների ծրագրով Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի նախաձեռնությամբ մեկնարկել է «Երևան Սիթի Տուր» տոնական երթուղին: Երթուղու ուղևորներին դիմավորում են Ձմեռ պապերն ու Ձյունանուշները, իսկ տոնական զարդարված մայրաքաղաքով զբոսանքի ընթացքում նրանց ուղեկցում է ամանորյա ուրախ երաժշտությունը:
Տոնական ավտոբուսը հրաշալի հնարավորություն է շրջելու ամանորյա Երևանի փողոցներում և տեսնելու մայրաքաղաքի գեղեցիկ լուսավորված և զարդարված տեսարժան վայրերը:
«Երևան Սիթի Տուր» տոնական երթուղին կգործի հետևյալ ժամանակացույցով. դեկտեմբերի 20-30-ը՝ ժամը 18:00-20:00-ը, հունվարի 2-ին՝ ժամը 17:00-20:00-ը, հունվարի 3-ին՝ ժամը 14:00-20:00-ը և հունվարի 4-7-ը՝ ժամը 15:00-19:00-ը: Մեկնարկը՝ Հանրապետության հրապարակից:
Ծրագրին մասնակցելու կամ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժին, հետևյալ հեռախոսահամարով՝ 011-514-230:
Նմանատիպ նյութեր
27113 դիտում
15:04 25-08-2017
«Երևան Սիթի Տուր» -ի շրջանակում կգործի նոր՝ «Գիշերային Երևան» երթուղին. Երևանի քաղաքապետարան
3286 դիտում
14:54 14-09-2017
«Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային երթուղին արժանացել է «Տարվա լավագույն զբոսաշրջային նախագիծ» մրցանակին
4532 դիտում
16:15 10-01-2018
«Երևան Սիթի Տուր»-ը տոնական օրերին 30-ից ավելի շրջերթ է կատարել
Այս բաժնից
481 դիտում
19:09 08-01-2025
Ո՞րն է գործող իշխանությունների վերաբերմունքն իրենց ասած իրական Հայաստանի նկատմամբ․ «ՀայաՔվե»
1270 դիտում
19:00 08-01-2025
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
754 դիտում
18:30 08-01-2025
Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր