4116 դիտում
17:05 19-12-2017
Փաշիկ Ալավերդյան. Մեր բոլոր ծանրորդները պետք է առնվազն երեք դոպինգ ստուգում անցնեն
2008 և 2012 թվականների օլիմպիական խաղերում դոպինգ ստուգման երեքից ավելի դրական արդյունք ունեցած ծանրամարտի ինը ֆեդերացիաները շարունակում են կրել պատիժը: Բացի այդ, նրանք պետք է $ 50 հազար վճարեն:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը.
«Ինձ համար ցավալի է, որ պատիժ կրում են նաև այն ծանրորդները, որոնք ոչ մի կապ չեն ունեցել արգելված նյութերի հետ:
Մենք ստորագրել ենք նաև մի փաստաթուղթ, ըստ որի, յուրաքանչյուր մրցումից առաջ բոլոր ծանրորդները պետք է առնվազն երեք դոպինգ ստուգում անցնեն: Այս փաստաթուղթը վերաբերում է պատժված ինը ֆեդերացիաներին: Ես առաջինն եմ ստորագրել, քանի որ վստահ եմ մեր մարզիկների մաքրության վրա»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:
Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը նշեց, որ Ալբանիայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնության 105 կգ քաշային կարգում բրոնզե մեդալը կտրվի Մկրտիչ Մկրտչյանին, քանի որ վրացի մարզիկի օրգանիզմում հայտնաբերվել են արգելված նյութեր:
Փաշիկ Ալավերդյանը շնորհակալություն հայտնեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանին (նա միաժամանակ ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատարն է)՝ իրենց աջակցելու և ֆեդերացիայի հոգսերն իրենց ուսերին վերցնելու համար:
Նմանատիպ նյութեր
5709 դիտում
19:03 14-12-2017
Փաշիկ Ալավերդյան. Հայաստանի ծանրորդները վերջին չորս տարում 1000-1200 դոպինգ անալիզ են հանձնել
5556 դիտում
22:48 13-12-2017
Փաշիկ Ալավերդյան. Եթե մասնակցեինք մեծահասակների աշխարհի առաջնությանը, առնվազն 10 մեդալ կնվաճեինք
Այս բաժնից
2743 դիտում
22:48 20-01-2025
Հայտնի է՝ երբ Երևանում կանցկացվի Եվրոպայի առաջնությունը
6700 դիտում
16:19 19-01-2025
Հայտնի է Արման Ծառուկյանի ապաքինման ժամկետը
5434 դիտում
11:27 19-01-2025
Իսլամ Մախաչևը պաշտպանեց չեմպիոնական գոտին