Ռեջեփ Էրդողան. Աստծո օրհնությամբ մենք Արևելյան Երուսաղեմում կբացենք Պաղեստինում Թուրքիայի դեսպանատուն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վստահություն է հայտնել, որ Արևելյան Երուսաղեմը երբևիցէ կդառնա պաղեստինյան պետության մայրաքաղաքը և Անկարան կկարողանա այնտեղ իր դեսպանատունը բացել:
«Մենք Արևելյան Երուսաղեմն արդեն հայտարարել ենք պաղեստինյան պետության մայրաքաղաք, սակայն առայժմ չենք կարող այնտեղ մեր դեսպանատունը բացել, քանի որ ներկա պահին Երուսաղեմը օկուպացված է», հայտարարել է Էրդողանը:
Թուրք առաջնորդի խոսքերով, Անկարայի համար անընդունելի է ԱՄՆ-ի Դոնալդ Թրամպի որոշումը՝ Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք, որն ընդունվել է «սիոնիստական տրամաբանությամբ»:
«Նրանք, ովքեր այդ քայլին գնացել են՝ ի հեճուկս ՄԱԿ-ի որոշումների գործում են «Մենք ձեզ չենք ճանաչում» սկզբունքով: Բայց մենք էլ ձեզ չենք ճանաչում», հավելել է Էրդողանը: