12048 դիտում
13:21 17-12-2017
Նոր տարվա սեղանի հիմնական ապրանքների մի մասը թանկացել է մոտ 15%-ով. Բաբկեն Պիպոյան. Tert.am
«Իրազեկ և պաշտպանված» սպառող ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Tert.am-ի հետ զրույցում խոսելով Ամանորի սեղանի ծախսերի մասին, ասաց, որ դա հիմնականում կախված է նրանից, թե քաղաքացիները որքան հյուր են նախատեսել ընդունել:
«Հաշվարկները չի կարող բոլորի վրա տարածվել, քանի որ ընտանիքներ կան, որ նախատեսում են ընդունել 15, 30, 40 կամ 50 հյուր: Այդ պատճառով մենք միջինացված ցուցանիշ ենք վերցնում` 30-40-ը: Այսինքն` տան անդամները և հյուրերը իրար հետ չեն գերազանցում 40-ը»,- ասաց նա և նշեց, որ որոշակի ապրանքներ կան, որոնք էական ազդեցություն են ունենում ընդհանուր ծախսվող գների վրա և չի բացառվում, որ մարդիկ ալկոհոլային խմիչքների այնպիսի տեսականի ընտրեն, որ միջինից երեք անգամ գերազանցի ծախսերը:
«Թեև մոնիտորինգը դեռ չենք ավարտել, բայց նախորդ տարիների համեմատ կարող եմ ասել, որ առաջնային ապրանքների մի մասը թանկացել է մոտ 15%-ով: Հիմնականում այն ապրանքները, որոնք 15%-ով չեն թանկացել, ընդհանուր գումարի մեջ ցածր տեսակարար կշիռ են կազմում, այսինքն՝ ամանորյա ծախսերի հիմնական բաժնի ծավալը թանկացումը եղել է շատ ավելի բարձր տոկոս»,-ասաց նա:
Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2017/12/17/prices/2567036]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
2598 դիտում
09:31 30-07-2020
Համաճարակը չենք հաղթահարել և զգուշությունը թուլացնել չենք կարող. Բաբկեն Պիպոյան. «Փաստ»
1278 դիտում
10:43 25-06-2022
Վերջում ստացվելու է, որ ունենք պրոբլեմ, բայց չունենք պրոբլեմի լուծում. Բաբկեն Պիպոյան․ «Փաստ»
Այս բաժնից
2143 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
628 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
586 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի