211652_close_icon
views-count74940 դիտում article-date 13:12 17-12-2017

Սյունիքի մարզում՝ գազալցակայանում, ծեծկռտուքն ավարտվել է կրակոցով. ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են կրակողին և ատրճանակը

Երեկ՝ դեկտեմբերի 16-ին, կրակոցներ են հնչել Սյունիքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ, 24-ամյա Ալեն Բաբասյանը Ձորք թաղամասի գազալցակայանին հարակից տարածքում վիճաբանության մեջ է մտել Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ, 40-ամյա Գարիկ Միքայելյանի հետ, որի ժամանակ կրակել է Գ. Միքայելյանին պատկանող Opel Vectra մակնիշի 34 ԼN 104 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղեկությունը իմանալով՝ դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժի պետ Շմավոնյանի գլխավորությամբ: Ժամաել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Մելիք Քարամյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ վիճաբանությունը տեղի է ունեցել անձնական հարցերի շուրջ, որի ժամանակ էլ Ա. Բաբասյանը իրեն պատկանող գազային օդամղիչ ատրճանակով կրակել է Գ. Միքայելյանի Opel մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է հետևի ձախ կողային ապակին: Ոստիկանների և քննիչների ձեռնարկված օպերատիվ–հետախուզական և քննչական համատեղ միջոցառումների ու անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ Ա. Բաբասյանը ներկայացել է Ոստիկանության Կապանի բաժին, իսկ քննիչին էլ ներկայացրել է գազային օդամղիչ ատրճանակը: Փաստի առթիվ խուլիգանություն կատարելու հատկանիշներով ՀԿԳ քննիչ Մ. Քարամյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր