Մոսկվայում օդի ջերմաստիճանի ռեկորդ է գրանցվել
Մոսկվայում օդի ջերմաստիճանի նոր ռեկորդ է սահմանվել: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը:
Առավոտյան 06:00-ին գրանցվել է +2.9 աստիճան, որը վերջին անգամ գրանցվել է 1961թ.-ին:
Ըստ օդերևութաբանական կենտրոնի մասնագետ Միխայիլ Լեուսի` ջերմաստիճանի այդ ռեկորդը երկրորդն էր հունվարի ընթացքում. երեկ՝ հունվարի 30-ին, գերազանցվել է 1989թ.-ի ռեկորդային ջերմաստիճանը, որը կազմել էր +2.5 աստիճան: