Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայողի վիճակը միջին է` դրական միտումներով. Արծրուն Հովհաննիսյան
Զինծառայող Արթուր Գարիկի Դանիելյանի վիճակը միջին է, դրական միտումներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին, ՀՀ սահմանի հյուսիս արևելյան հատվածում, մարտական հերթապահության ժամանակ ականապայթյունային վնասվածք է ստացել շարքային Ա. Դանիելյանը: Զինծառայողը գտնվում է Բերդի հոսպիտալում։