211652_close_icon
views-count8305 դիտում article-date 19:14 12-12-2016

Արցախում վիրավորված 2 զինծառայողների վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության. Արծրուն Հովհաննիսյան

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանում վիրավորված 2 զինծառայողների՝ Քաջիկ Բադալյանի և Կարապետ Միքայելյանի վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության: Այս մասին Tert.am-ին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ Ստեփանակերտի հոսպիտալից «Մուրացան» հոսպիտալ էին տեղափոխվել պայմանագրային զինծառայող 24-ամյա Քաջիկ Բադալյանը և ժամկետային զինծառայող 19-ամյա Կարապետ Միքայելյանը։ Զինծառայողներից Կարապետը, որը ժամկետային զինծառայող է, ստացել է գլխի թափանցող վիրավորում, իսկ պայմանագրային զինծառայող Քաջիկ Բադալյանը՝ որովայնի թափանցող, գնդակային վիրավորում, վնասվել են նրա աղիները, ինչպես նաև աջ ազդրը: Աղբյուրը՝ [url=http://www.tert.am/am/news/2016/12/12/artsrunHovhannisyan/2221168] Tert.am[/url]

Նմանատիպ նյութեր