211652_close_icon
views-count2851 դիտում article-date 22:13 12-12-2017

ՀՀ գյուղատնտեսության նախարարը մեկնել է Տաշքենդ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Ուզբեկստանի Հանրապետության փոխվարչապետ, գյուղատնտեսության և ջրային տնտեսության նախարար Զոիր Միրզաևի հրավերով երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Տաշքենդ: Այցի նպատակն է քննարկել 2017 թվականի նոյեմբերի 3-ին Հայաստանի և Ուզբեկստանի վարչապետերի միջև Տաշքենդում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցեր, մասնավորապես ինտենսիվ այգեգործության, խաղողագործության, պտուղ-բանջարեղենի վերամշակման, կոնյակագործության և գինեգործության, գյուղտեխնիկայի ոլորտներում համագործակցելու և համատեղ ծրագրեր իրականացնելու վերաբերյալ: Նախատեսված է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի այցը մի շարք ագրովերամշակող ընկերություններ: [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր