211652_close_icon
views-count18256 դիտում article-date 09:07 09-12-2017

Ինչ ունեցվածք ունի «կարտոֆիլասեր» Խոսրով Հարությունյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» թերթը գրում է. «Աղքատության մասին սկանդալային հայտարարություններով հանրության ուշադրության կենտրոնում հայտնված ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորները, պարզվում է, բավական լուրջ ունեցվածքի տեր են: Օրինակ՝ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը, որ հայտարարել էր. «Կա ընտանիք, որը միայն կարտոֆիլ է օգտագործում: Հիմա եթե միսը թանկ է կամ էժան, ինքը, միևնույն է, գումար չունի՝ միս գնելու, շարունակում է կարտոֆիլ օգտագործել», միայն պաշտոնական հայտարարագրում նշել է երկու բնակարան, մեկ ամառանոց, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք, մեկ հողամաս, MERCEDES-BENZ S 420 մակնիշի ավտոմեքենա: Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հարությունյանի հայտարարագրած բնակարաններից մեկը Հյուսիսային պողոտայում է, ինչպես նաև ավտոկայանատեղին: Բացի այդ՝ աղքատներին կարտոֆիլ ուտելու մասին խորհուրդներ տվող պատգամավորը տուն ունի Բուլղարիայի նավահանգստային քաղաք Վառնայում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրա դրամական միջոցը կազմել է 40 հազար դոլար: Բավական հարուստ է նաև նրա որդին` Ռոբերտ Հարությունյանը, ով արտաքին գործերի փոխնախարար է: Նա ունի շենք, շինություններ, երկու հողամաս, երկու բնակարան, VOLKSWAGEN TOUAREG 3.2 և NISSAN X-TRAIL 2.5 I մակնիշի ավտոմեքենա: Փոխնախարար որդին երեք ընկերություններում ունի 5 մլն 605 հազար դրամի բաժնեմաս: Կրտսեր Հարությունյանի դրամական միջոցները կազմել են 25 մլն դրամ և 200 հազար դոլար: Որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը` ամսական 343 հազար դրամ և մեկ ընկերությունից ստացած 9 մլն 408 հազար դրամի չափով շահաբաժինը: ԱԳՆ-ում են աշխատում նաև Հարությունյանի դուստրն ու փեսան՝ իրենց հերթին հասցնելով կուտակել մեծ միջոցներ: Փեսան՝ Արմեն Պապիկյանը, ՀՀ ԱԳ փոխնախարար է, ավելի վաղ ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն էր. նա էլ հայտարարագրել է 26 հազար եվրո և 162 մլն դրամ: Իսկ Խ.Հարությունյանի դուստրը՝ Էլենը, հայտարարագրել է 172 մլն դրամ և 5 հազար եվրո»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր