Ունայի Էմերի. Նեյմարին կօգնենք նվաճել «Ոսկե գնդակը»
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մեկնաբանել է թիմի հարձակվող Նեյմարի ընդգրկվելը «Ոսկե գնդակի» 30 հավակնորդների ցանկում:
«Մենք նրա համար ցանկանում ենք լավագույնը: Մենք նրան կօգնենք հավակնել այդ տիտղոսին և նվաճել այն:
Այժմ աշխարհում լավ ֆուտբոլիստներ շատ կան: Ապագայում մենք պատրաստվում ենք ավելի ուժեղ դառնալ և մեր խաղացողներին օգնել լրջորեն լինել «Ոսկե գնդակի» հավակնորդներ: