7261 դիտում
13:20 08-12-2017
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանի հարցազրույցը լրատվական կայքին
[b]Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանի հարցազրույցը Tert.am լրատվական կայքին.[/b]
[b]Հարց.[/b] Հայաստանի և Եվրամիության միջև Բրյուսելում ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Բանակցություններում Դուք հանդես եք եկել որպես գլխավոր բանակցող։ Ձեզ հետ նախորդ հարցազրույցում մենք մանրամասն խոսել էինք այն ոլորտների մասին, որտեղ Հայաստանն ու Եվրամիությունը պարտավորվում են համատեղ աշխատել, իրականացնել բարեփոխումներ: Քաղաքացիները ե՞րբ կզգան այս համաձայնագրի դրական օգուտները և ի՞նչ տեսքով:
[b]
Կարեն Նազարյան.[/b] Համաձայնագրի էֆեկտն ամբողջությամբ կզգացվի գալիք տարիների ընթացքում՝ կողմերի միջև ստանձնած հանձնառությունների հետևողական իրագործման արդյունքում։ Սա վերաբերում է մի շարք ոլորտներին, ինչպիսիք են` օրինակնախատեսվող օրենսդրական դաշտի կատարելագործման արդյունքում ԵՄ-ում հայկական ապրանքների ծավալների մեծացումը, Հայաստանի և ԵՄ ընկերությունների համար գործարար միջավայրի ու ներդրումների համար բարենպաստ պայմանների ավելացումը, դրա արդյունքում էլ աշխատատեղերի ստեղծումը, կամ էլ՝ փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրվելիք աջակցությունը։ Մեր գյուտարարները, արվեստի մշակույթի գործիչները կարող են ապավինել մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության համակարգին և Հայաստանում, և ԵՄ տարածքում, սպառողների պաշտպանվածության բարձրացում, Հայաստանում կրթության որակի բարձրացմանն ուղղված քայլեր, բնապահպանական չափանիշների բարելավում և այլն: Սա ոչ ամբողջական քայլերի ցանկն է, որոնք ուղղակիորեն կազդեն մեր քաղաքացիների կենսամակարդակի բարձրացման ու բարեկեցության վրա։
[b]
Հարց.[/b] Պարո՛ն Նազարյան, փաստաթղթի ստորագրման օրն անգամ շատ էին կարծիքները, որ գուցե այն չստորագրվի և կրկնվի 2013թ. պատմությունը: Արդյոք եղե՞լ են անհամաձայնություններ Եվրամիության հետ մինչև փաստաթղթի ստորագրումը, կամ առհասարակ՝ խոչընդոտներ համաձայնագրի ստորագրման համար:
[b]Կարեն Նազարյան.[/b] Հիշում եմ, որ փաստաթղթի ստորագրմանը նախորդել էին բուռն քննարկումներ, սակայն, մի քանի առիթներով ինչպես Հանրապետության Նախագահի, այնպես էլ ԱԳ նախարարի և այլ մակարդակներով հստակ նշվել էր, որ մեր կողմից որևիցե խոչընդոտ չկա ստորագրման համար։ Իսկ մնացած խոսակցությունները մեկնաբանելուն իմաստ չեմ տեսնում։
Ինչ վերաբերում է 2013թ., ապա կցանկանայի հիշեցնել, որ հայկական կողմը պատրաստ էր ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը. այս հարցին մանրամասն անդրադարձ եղել է։
[b]
Հարց[/b]. Հայաստանն առաջին երկիրն է ԵԱՏՄ պետությունների կազմում, որը Եվրամիության հետ նման պայմանագիր է ստորագրել: Ի՞նչ առավելություն ունի այն Հայաստանի Հանրապետության համար։:
[b]
Կարեն Նազարյան.[/b] Ես արդեն նշեցի համաձայնագրով մեր քաղաքացիներին տրվող առավելություններից մի քանիսի մասին: Հավելեմ նաև, որ քաղաքական ու տնտեսական առումներով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը համընդգրկուն փաստաթուղթը է, որն արտացոլում է ՀՀ-ԵՄ երկկողմ փոխգործակցության վերջին շրջանի նշանակալի զարգացումները և սահմանում դրանց խորացման համար անհրաժեշտ ուղենիշները՝ ներառյալ կողմերի միջև համապարփակ գործընկերությունն ու համագործակցության ստեղծումը, ժողովրդավարության, քաղաքական, տնտեսական ու ինստիտուցիոնալ կայունության ամրապնդումը։ Համաձայնագիրը նոր ժամանակաշրջան է նշանավորում նաև ԵՄ-ի հետ առևտրային հարաբերություններում:
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ անդամ Հայաստանի կողմից նման կարևոր փաստաթղթի ստորագրմանը, ապա ինչպես նշում են ԵՄ մեր գործընկերները, այն օրինակելի է ԵԱՏՄ մյուս անդամների համար։
[b]
Հարց[/b]. Արդյո՞ք Եվրամիության հետ ստորագրած պայմանագիրն ունի այն կշիռը, որ, համեմատելով ԵԱՏՄ անդամակցության պայմանագրի հետ, կարողանանք հայտարարել, որ «և-և»-ի որդեգրած քաղաքականությունն իրականություն դարձավ:
[b]
Կարեն Նազարյան.[/b] Արտաքին հարաբերություններում Հայաստանն առաջնորդվում է բազմավեկտորությամբ։ Դա նշանակում է շահերի հաշտեցում ու համադրում: Այսօր մեր բազմաթիվ միջազգային գործընկերներ Հայաստանը որակում են որպես տարբեր ինտեգրացիոն կառույցներ մերձեցնող երկիր և այո, կարող եմ ասել, որ «և-և»-ի քաղաքականությունը այլևս իրականություն։
[b]
Հարց[/b]. Առաջիկայում նախատեսվում է Եվրամիության անդամ բոլոր պետությունների կողմից համաձայնագրի վավերացման փուլ: Կա՞ն արդյոք ԵՄ անդամ-երկրներ, որոնք կարող են չվավերացնել այն կամ ձգձգել վավերացման փուլը: Առավելագույնը որքա՞ն կարող է տևել համաձայնագրի վավերացման փուլը: Կա՞ արդյոք վերջնաժամկետ:
[b]
Կարեն Նազարյան[/b]. Այո, առաջիկայում նախատեսվում է որ համաձայնագրի կողմերը կսկսեն վավերացման գործընթացը: Որևէ պատճառ չեմ տեսնում ԵՄ կողմից այդ գործընթացը ձգձգելու համար, իսկ թե որքան կտևի, արդեն կախված է յուրաքանչյուր երկրի ներքին ընթացակարգերից։ Ամեն դեպքում, դա կլինի մեր ուշադրության կենտրոնում։
[b]
Հարց[/b]. Դուք հայտարարել էիք, որ համաձայնագրի վերջնական վավերացումից առաջ որոշակի դրույթներ կարող են ուժի մեջ մտնել: Ի՞նչ դրույթների մասին է խոսքը: Երբվանի՞ց դրանք պետք է ուժի մեջ մտնեն: Արդյո՞ք բանակցություններ ընթանու՞մ են Եվրամիության հետ այս հարցով:
[b]Կարեն Նազարյան[/b].Հավելյալ բանակցությունների կարիք չկա։ Ինչպես միջազգային բոլոր պայմանագրերի, այնպես էլ ԵՄ հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի պարագայում, ստորագրումից հետո կողմերը նախ պետք է վավերացնեն այն։ Համաձայնագիրը կհամարվի ուժի մեջ մտած համաձայնագրի վավերացման կամ հաստատման մասին վերջին ծանուցումն ավանդապահին հանձնելուց հետո։ Միաժամանակ, ըստ անհրաժեշտության, համաձայնագրի հնարավորինս արագ կիրառումն ապահովելու նպատակով դրանով նախատեսված է համաձայնագրի ժամանակավոր կիրառման հնարավորության մասին դրույթ, որի համաձայն ՀՀ կողմից վավերացվելուց և ԵՄ կողմից անհրաժեշտ ընթացակարգերը կատարելուց հետո Համաձայնագիրը մասամբ կամ ամբողջությամբ կարող է ժամանակավորապես կիրառվել։
[b]
Հարց[/b]. Ե՞րբ կմեկնարկի վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը:
[b]
Կարեն Նազարյան[/b]. Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը կարևոր հարց է, որի մասին խոսվում է համաձայնագրում, և այն նաև բարեփոխումներ պարունակող գործընթաց է ու միտված է մեր հասարակությունների առավել մերձեցմանը։ Հուսով ենք, որ եվրոպական կողմը երկխոսությունը սկսելու մանդատ կստանա համաձայն այս հարցում ավելի վաղ ստանձնած հանձնառության։
Նմանատիպ նյութեր
5419 դիտում
21:09 14-03-2017
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանի հարցազրույցը՝ լրատվական կայքերից մեկին
1757 դիտում
21:36 15-10-2014
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հարցազրույցը` «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարին
Այս բաժնից
781 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
664 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
865 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am