Դատարաններում կկրճատվի թղթային փաստաթղթաշրջանառությունը
Գործադիրը հավանության է արժանացրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է առավել դյուրին և արդյունավետ դարձնել գործին մասնակցող անձանց կողմից փաստաթղթերի` դատարան ներկայացման գործընթացը, դատարաններում կրճատել թղթային փաստաթղթաշրջանառությունը, զարգացնել դատական գործընթացներում, կատարողական վարույթի ընթացքում էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցման համակարգը:
Մասնավորապես՝ նախատեսվում է հայցադիմումի, դիմումի, բողոքի, հայցադիմումի պատասխանի, միջնորդության և այլ փաստաթղթերի ներկայացման գործող ընթացակարգերին զուգահեռ հնարավարություն ընձեռել գործին մասնակցող անձանց հիշյալ փաստաթղթերը ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով: