211652_close_icon
views-count7559 դիտում article-date 21:42 06-12-2017

Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը

Վիեննայում մեկնարկել է Հայաստան|ի և Ադրբեջան|ի արտգործնախարարների հանդիպումը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ Ա Ն մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։ [url=https://shamshyan.com/hy/article/2017/12/06/1084039/]Հիշեցնենք[/url], որ մինչ այդ Էդվարդ Նալբանդյանը հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին։ Հանդիպմանը ներկա էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։ Զրուցակիցները քննարկել էին Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում տեղի ունեցած գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված քայլերը։ Հանդիպմանը շարունակվել էր մտքերի փոխանակումը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմանների ստեղծման շուրջ։ Անդրադարձ էր արվել այսօր երեկոյան նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը։

Նմանատիպ նյութեր