211652_close_icon
views-count22202 դիտում article-date 15:25 06-12-2017

6-ամյա Անաստասյան ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ աղջիկը

Աշխարհի ամենագեղեցիկ աղջիկ Է ճանաչվել 6-ամյա ռուսաստանցի Անաստասյա Կնյազևան: Այդ մասին հայտնել է [url=http://www.dailymail.co.uk/femail/article-5144219/Russian-girl-hailed-beautiful-girl-world.html]The Daily Mail[/url]-ը: Աղջիկը եկել Է փոխարինելու 16-ամյա ֆրանսուհի Տիլան Բլոնդոյին, որն այդ տիտղոսն ստացել էր նույն տարիքում: Կնյազևան արդեն երկրպագուների լեգիոն է հավաքել ամբողջ աշխարհում, որոնք հիացած են նրա՝ տիկնիկի արտաքինով և երկնագույն պայծառ աչքերով: Instagram-ի նոր աստղն արդեն 500 հազարից ավելի բաժանորդներ ունի: Մինչ այժմ Նաստյան արդեն մասնակցել է տասնյակ ֆոտոսեսիաների, ինչպես նաև պարտավորագիր է կնքել President Kids Management մոդելային գործակալության հետ: 2016 թվականի հոկտեմբերին նա դարձել է Mischka Aok բրենդի Little Miss Aoki հավաքածուի դեմքը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր