ՖԻԲԱ. Հայաստանի հավաքականն առաջադիմել է 6 տեղով
ՖԻԲԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականն առաջադիմել է վեց հորիզոնականով և զբաղեցնում է 89-րդ հորիզոնականը:
Նախորդ ամիս մեր ընտրանին երկու հանդիպում անցկացրեց Եվրոպայի 2021 թվականի առաջնության նախընտրական փուլի շրջանակներում։ Նիկշա Բավցևիչի սաներն առաջին խաղում 80:63 հաշվով հաղթել էին Ալբանիային, իսկ երկրորդում՝ 71:78 հաշվով զիջել Դանիային:
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է ԱՄՆ-ը։ Երկրորդ ու երրորդ տեղերը, համապատասխանաբար, զբաղեցնում են Իսպանիան և Սերբիան։ ԵԱ-2021-ի նախընտրական փուլում մեր ընտրանու մրցակիցներ ալբանացիներն 81-րդ են, իսկ դանիացիները՝ 71-րդը: