38833 դիտում
15:06 05-12-2017
ՕՐՎԱ ԿԱԴՐ. 7-ամյա էդուարդն ասում է. «Ես էլ եմ սահմանը պահելու Մոնթեի, Սպարապետ Վազգենի ու Քառօրյայի տղերքի նման»
Արցախյան պայքարը ապացուցեց, որ հիրավի ճիշտ էր Մեծն Չարենցը, երբ ասում էր՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» և այդ հավաքական ուժի շնորհիվ էր, որ արցախյան պատերազմում, ճիշտ է՝ ունեցանք կորուստներ, սակայն ունեցանք նաև մեծ հաղթանակներ:
Քառօրյա պատերազմի 19-22 տարեկան զինվորները ապացուցեցին, որ իրենք էլ նույնպես կպահեն սահմանն անառիկ, ինչպես պահեցին արցախյան պատերազմում ավագ սերնդի ներկայացուցիչները:
Ու հիմա դեռ մանուկ հասակից երեխաերը նույնպես պատրաստ են անհաժշետության դեպքում կանգնել իրենց ծնողների կողքին՝ անառիկ պահելով սահմանը:
Դրա վառ ապացույցն է 7-ամյա Էդուարդի այս լուսանկարը, ով անգիր ասում է Մեծ Չարենցի հայտնի խոսքը, բայց ավելացնում՝ «Նաև զենքով կպահենք մեր երկիրը»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+