211652_close_icon

Թալինի, Հրազդանի և Մարալիկի ավտոճանապարհներին մառախուղ է

views-count6855 դիտում article-date 20:44 04-12-2017
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Թալինի, Հրազդանի և Մարալիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է: Թալինի և Հրազդանի ճանապարհներին տեսանելիությունը 70-100, իսկ Մարալիկում` 30-40 մետր է: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Նմանատիպ նյութեր