Վանաձորում բախվել են Volkswagen-ն ու ВАЗ 2107-ը. կան վիրավորներ, Volkswagen-ի վարորդի ինքնությունը ճշտվում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Ստեփան Համբարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 3-ին, Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Ժամը 20։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու և Բաղրամյան պողոտայի խաչմերուկում բախվել են Օձուն գյուղի բնակիչ՝ 35-ամյա Լևոն Ասրյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 35 AQ 726 համարանիշի և դեռևս անհայտ վարորդի կողմից վարած Volkswagen Golf մակնիշի 35 NP 160 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Լ. Ասրյանի ուղևորներ՝ համագյուղացիներ, 34-ամյա Էդգար Ասրյանը և 50-ամյա Պատվական Արղանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Տարոնի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Եղիազարյանի գլխավորությամբ։
Ոստիկանությունը պարզում է Volkswagen-ի վարորդի ինքնությունը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Նարեկ Լալայանի