211652_close_icon

Նոյեմբեր ամսվա ընթացքում Հարկադիր կատարման ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 9912 դիմում և գրություն

views-count5045 դիտում article-date 14:59 04-12-2017
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում Ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 9912 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 1982 հեռախոսազանգի: Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 68 բողոքի: 2017 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 7410 քաղաքացի:

Նմանատիպ նյութեր