4202 դիտում
12:43 02-12-2017
Հայկ Քոթանջյան. Եվրամիության հետ պայմանագրին ընդառաջ՝ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի աշխարհառազմավարական նախագիծը
ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանի զեկուցումը՝ 2017 թ. դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ-ում կայացած «Հայաստան-ԵՄ. Համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումներում
2017 թ. հուլիսին՝ Եվրամիության հետ Հայաստանի Հանրապետության պայմանագրի կնքմանն ընդառաջ, ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանն սկսել է Չինաստանի «Մեկ գոտի – մեկ ճանապարհ» նախաձեռնությունում ՀՀ ներգրավման աշխարհառազմավարական նախագծի մշակումը: Դրա նպատակն է գնահատել «Մեկ գոտի – մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեքստում Իրանի տարածքով անցնող Չինաստան – Եվրոպա նոր այլընտրանքային երթուղու գործարկման հնարավորությունը՝ Չինաստան – Իրան ծովային տրանզիտը «Պարսից ծոց – Սև ծով» մուլտիմոդալ տրանսպորտային միջանցքին ինտեգրելու միջոցով:
Տվյալ մշակումը 2017 թ. հուլիսին քննարկվել է Չինաստանի Պաշտպանական հետազոտությունների դպրոցի նախկին պետ, պրոֆեսոր, գեներալ-մայոր Ճան Ինլիի գլխավորած պատվիրակության` մեր համալսարան կատարած այցելության ժամանակ: Նախագիծը 2017 թ. հուլիսի 20-28-ը Սիանում և Շանհայում կայացած միջազգային ռազմավարական գիտաժողովների ժամանակ չինական կողմի հետ փորձաքննել է ՊԱՀՀ-ի գիտնական - վերլուծաբան Ազատ Դավթյանը:
Չինացի ռազմավարագետ վերլուծաբանների հետ քննարկումների արդյունքները իրանական կողմի հետ փորձաքննելու նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարարության և Իրանում ՀՀ դեսպանության աջակցությամբ գիտության գծով իմ տեղակալ - Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ Բենիամին Պողոսյանը և գիտնական - վերլուծաբան Ազատ Դավթյանը գործուղվել են Թեհրան: Նրանք ս.թ. հոկտեմբերի 24-ին մասնակցել են Իրանի արտաքին գործերի նախարարության Քաղաքական և միջազգային հետազոտությունների ինստիտուտի կազմակերպած «Կենտրոնական Ասիա և Կովկաս» միջազգային գիտաժողովին:
2017 թ. հուլիս – նոյեմբեր ամիսներին կատարված մեր համատեղ մշակման փորձագիտական քննարկումների ժամանակ չինացի և իրանցի մասնագետները կարևորել են ՀՀ գլխավոր պետական ուղեղային կենտրոնի պատրաստած այս նախագիծը: Տվյալ ռազմավարական ինտեգրացիոն նախագիծը զեկուցվել է Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդին: Իրանցի մասնագետները հատկապես շեշտել են Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա տարանցում ապահովելու գործում Իրանի շահագրգռվածությունը: ՊԱՀՀ-ի մշակած նախագիծը ռազմավարական նոր տրամաչափ կհաղորդի տարածաշրջանում ՀՀ աշխարհաքաղաքական դերակատարությանը և որակական նոր մակարդակի կբարձրացնի Հայաստանի մասնակցությամբ Իրանի և Չինաստանի հետ Եվրամիության երկկողմ ու բազմակողմ համագործակցությունը:
Միևնույն ժամանակ, հարկ եմ համարում նշել, որ այս խնդրի շուրջ Իրանի և Չինաստանի հետ միջպետական բանակցությունների մեկնարկի հետագա ձգձգումը կարող է էապես նվազեցնել Հայաստանի տարածաշրջանային մեկուսացման հաղթահարմանը նպատակաուղղված տվյալ ծրագրի իրականացման հնարավորությունը:
Նմանատիպ նյութեր
4858 դիտում
12:47 04-01-2019
Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը դադարեցնում է ռազմավարական հետազոտությունները. Հայկ Քոթանջյան
1551 դիտում
17:48 22-03-2017
Սերբիայի Պաշտպանական համալսարանի պատվիրակությունը այցելել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
Այս բաժնից
1153 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1261 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1459 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ