211652_close_icon
views-count61051 դիտում article-date 16:53 01-12-2017

Հերթական միջադեպը բժիշկների նկատմամբ. 44-ամյա մայրը Սևանի բժիշկներին շնորհակալություն հայտնելու փոխարեն հիվանդանոցում մի իսկական «դեբոշ է սարքել»

[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի տեղեկություններով՝ Ոստիկանության Սևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել նոյեմբերի 20-ին Սևանի բժշկական կենտրոնում խուլիգանություն կատարելու փաստով: Այդ օրը ժամը 09:20-ի սահմաններում Սևան քաղաքի բնակիչ, 44-ամյա Ալվինա Խանզադյանի կողմից տևական ժամանակ խաթարվել է բժիշկների աշխատանքը, որի ժամանակ նա բժիշկների նկատմամբ ցուցաբերել է անվայել վարք ՝ տալով նաև հայհոյանքներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Ա. Խանզադյանի 7-ամյա աղջկան՝ Անի Խանզադյանին, կույրաղու որդանման ելունի վիրահատման նպատակով տեղափոխել են Սևանի հիվանդանոց, որտեղ վիրաբուժական ծառայության ղեկավար՝ 44-ամյա Մարկ Շմավոնյանը մանրակրկիթ բուժզննում անցկացնելուց հետո երեխայի մորը տեղեկացրել է, որ վիրհատականն միջամտության անհրաժեշտութուն չկա: Այդ ամենից հետո մայրը հիվանդանոցում մի իսկական «դեբոշ է սարքել», հայհոյանքներ հնչեցնելով թե՛ վիրաբուժական ծառայության ղեկավարի և թե՛ բուժանձնակազմի նկատմամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր