211652_close_icon

Մայրաքաղաքում շարունակվում են տոնական գեղարվեստական լուսավորության նախապատրաստական աշխատանքները

views-count4172 դիտում article-date 16:34 30-11-2017
Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ նոյեմբերի 20-24-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 175 վնասված լուսատու: Այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են: Արագ արձագանք են ստացել նաև թեժ գծերով ստացված զանգերը: Մայրաքաղաքում շարունակվում են տոնական գեղարվեստական լուսավորության նախապատրաստական աշխատանքները: Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով:

Նմանատիպ նյութեր