211652_close_icon
views-count10173 դիտում article-date 23:14 29-11-2017

Նախարար Վահան Մարտիրոսյանը մասնակցել է «Թբիլիսի. գոտի և ճանապարհ» երկօրյա համաժողովին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 28-29-ը Թբիլիսիում մասնակցել է «Թբիլիսի. գոտի և ճանապարհ» համաժողովին։ Երկօրյա համաժողովի ընթացքում տեղի է ունեցել բարձրաստիճան քննարկում՝ նվիրված «Գոտի և ճանապարհ» թեմային: Անդրադարձ է եղել նաև տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարների, էլեկտրոնային առևտրի, դրանում փոքր և միջին ձեռնարկությունների ներգրավման, թվային ենթակառուցվածքների և թվային տնտեսության զարգացման, ինտերնետի բնագավառում մշակվող քաղաքականությանը: Տեղի են ունեցել նաև առանձին քննարկումներ տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, միջազգային փոխադրումների դյուրացման և դրանց ծավալների աճի, բեռնափոխադրումների ոլորտում լոգիստիկ սխեմաների մշակման հարցերի շուրջ։ Համաժողովում ելույթով հանդես է եկել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը: Նախարար Վահան Մարտիրոսյանը համաժողովի շրջանակներում հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների և կազմակերպությունների տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանում նախատեսված և իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերը: «Թբիլիսի. գոտի և ճանապարհ» համաժողովին մասնակցում էին 1000-ից ավելի պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, տարբեր ոլորտներ (տրանսպորտ, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ, էներգետիկա) ներկայացնող գործարարներ և փորձագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Համաժողովը «Թբիլիսի. մետաքսյա ճանապարհ» համաժողովի ավանդական միջոցառումներից մեկն է։ Այն շարունակական հարթակ է տարածաշրջանում առևտուրը զարգացնելուն ու խթանելուն ուղղված մի շարք հարցեր և թեմաներ քննարկելու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր