Հարի Լինեկեր. Կրեմլում իմ հանդերձարանը նման է Դոնալդ Թրամպի վերելակին. ՖՈՏՈՇԱՐՔ
Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Հարի Լինեկերը ժամանել է Մոսկվա, որտեղ անցկացնելու է 2018թ. աշխարհի առաջնության վիճակահանությունը:
Բրիտանացին այցելել է Կրեմլ և մի քանի լուսանկար հրապարակել: «Իմ հանդերձարանը Կրեմլում նման է Դոնալդ Թրամպի վերելակին: Սա էլ աշխարհում ամենամեծ զանգն է», գրել է Լինեկերը իր Ինստագրամում:
Նշենք, որ նախկինում մեծ տարածում էին գտել լուսանկարները, որտեղ միլիարդատեր և քաղաքական գործիչ Դոնալդ Թրամպը գտնվում է ոսկեզօծ վերելակում: