Պակիստանում նորապսակներին սպանել են, քանի որ չեն ստացել իրենց բարեկամների օրհնությունը
Պակիստանի Քարաչի քաղաքում 10 մարդ է ձերբակալվել, որոնց կասկածում են նորապսակ ամուսինների սպանությանը ներգրավված լինելու մեջ։ Այդ մասին հայտնում է The Independent-ը։
Ինչպես հայտնել է քննությունը, 24-ամյա Աբդուլ Հադին և 19-ամյա Հասինա Բիբին սպանվել են նախորդ շաբաթ իրենց բարեկամների կողմից, քանի որ ամուսնացել են առանց համաձայնություն և օրհնություն ստանալու։
Ոստիկանները ձերբակալել են երիտասարդ տղայի հորը և նրա ընտանիքի 9 անդամների։ Հարցաքննության ժամանակ բոլորը խոստովանել են, որ սպանել են նորապսակներին «ջիրգիի» /ցեղի խորհուրդ/ պատվերով։